Ըմբոստի մահը
-Կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա...
Կարծիքներ
Ըմբոստ լինելը երբեմն օգնում է, հիշում եմ, երբ տիկին Հարությունյանն ասաց, որ ծառի դերը ես խաղամ 2-3 օր մտածում էի ու քիչ քիչ ըմբոստանում, որպեսզի մտնեմ դերիս մեջ:
Փորձիր ավելի հասկանալի ձևակերպել միտքդ, Թամարա: Լավ է, որ դերը օգնել է, բայց...
Ըմբոստ ծառը հնազանդ ծառ չէր, հակառակը, նա չէր լսում ոչ մեկին և իր երազանքի համար կարող էր զոհաբերել ողջ ճահճային անտառը:
Մի՞թե լավ չէ` երազանքի համար զոհաբերել ճահճային կյանքը և բարձրանալ դեպի լույսը, դեպի վեր` ազատ ու անեզր...
Իմ կարծիքով ըմբոստ լինելը լավ չէ, որովհետև դու թերագնահատում և վնաս ես պատճառում ինքդ քեզ:
Ու՞մ էր թերագնահատում, Դավիթ ջան: Ինձ թվում է, ընդհակառակը, ծառը վեհ էր, հպարտ ու անկոտրում` միշտ դեպի  վեր` ազատ ու լուսավոր: Վա՞տ է:
Իմ կարծիքով ըմբոստ լինելը լավ չէ, քանզի միշտ չէ որ լավ է ավարտվում:
Իհարկե պետք է ձգտել, բայց այնպես, որ ուրիշներին վնաս չտալ:
Իմ կարծիքով ծառի արածը ոչ ճիշտ է, ոչ էլ սխալ:
Ես կարծում եմ, որ ըմբոստ լինելը լավ բան չէ, իսկ այդ ծառը շատ գոռոզ էր և ոչ մեկին չէր սիրում լսել:
Ըմբոստը գիտեր, որ այրվելու էր, բայց նա ուզում էր նպատակին հասնել` բարձրանալ, վայելել հաճույքը: Ճիշտն ասած`  ես կարծում եմ, որ ոչ վատ արեց, ոչ էլ լավ.  նա ուղղակի ուզում էր հասնել իր նպատակին` իմանալով, թե իր կյանքը ինչպես է վերջանալու...
Ես համաձայն եմ քո հետ, Գիսանե:
Ըմբոստ ծառը համառ, ուժեղ և նպատակասլաց ծառ էր, նա պայքարեց քամու, քարերի, տապի, կայծակի դեմ, բայց հասավ իր նպատակին:
Ըմբոստ ծառը բարձրացավ վերև և այրվեց: Նա չէր ուզում ուրիշների պես ճահիճների մեջ ապրել, նա ուզում էր լույս և բարձրություն:
Ըմբոստ ծառը նպատակ ուներ. ամեն գնով ուզում էր դրան հասնել, ամեն գնով։ Նա ճիշտ էր, քանի որ մյուս ծառերը ուղղակի կանգնած էին, համ էլ կյանքը ձգտում է։
Ըմբոստ ծառը ձգտում էր բարձրությանը: Բոլորը ընբոստ ծառին ուզում էին գանգնեցնել բայց ծառը հասավ իր ուզածին և հասավ գագաթին և ըմբոստը վառվեց:
Ըմբոստ ծառը հնազանդ ծառ չէր, հակառակը, նա չէր լսում ոչ մեկին և իր երազանքի համար կարող էր զոհաբերել ողջ ճահճային անտառը:
Ես համամիտ եմ քո հետ Արման, որովհետև կարող ես զոհաբերել քո կյանքը ձգտումի համար բայց ուրշի կյանքի տերը դու չես:
Իմ կարծիքով ծառը նպատակ ուներ հասնելու լեռներին: Նա ձգտում էր հասնել իր նպատակին, անտեսելով բոլոր դժվարությունները: Չէ, որ կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում և ճանապարհ:
Ըմբոստ ծառը ձգտում էր բարձրության: Կարծում եմ ըմբոստ լինելը նրան օգնեց,որ նա հասնի բարձրության և թեկուզ մահանա բարձրության վրա:
Ըմբոստ լինելը ոչ միշտ է լավ, որովհետև կան կանոններ որոնք չես կարող փոխել և փոխելու դեպքում ամեն ինչ սխալ կլինի:Իսկ կյանքը ձկտում է ու ճանապարհ և արդյոք ինչի համար ես դու երկրի վրա եթե չես անելու մի բան որի համար կարելի է նույնիսկ մահանալ և ըմբոստ ծառը հենց այդ էր ուզում անել:Բայց բացի այդ շատերը փորձում են իրենց ձկտում ին հաստել ոչ լավ ճանապարհով ինչը ըստ ինձ սխալ է:
Ըմբոստությունը ոչ լավ է և ոչ վատ, իսկ ընբոստություն անելուց առաջ պետք է մտածել և նոր ընբոստանալ, քանի որ կարողես սխալներ թույլտալ: Կարողես ըմբոստանալ քո կյանքի գնով ինչպես մեր հերոսը արեց նա գիտեր որ մահանալու էր բայց նրան դա հետաքրքիր չէր, քանի որ նա ուներ նպատակ և ուզում էր իր նպատակին հասնել և ուրիշ ոչինչ:
Քո հետ համաձայնեմ Արտյոմ
Ըմբոստ ծառը ազատություն էր փնտրում,ցանկանալով  տարբերվել անտառից:Նա գերադասեց շքեղ մահը,քան անհետաքրքիր ու միատեսակ կյանքը:
Շնորհակալ եմ, Աշոտ ջան, որ այդպես ես մտածում, ապրես: Ուրախ եմ քեզ և ինձ համար:
Ըմբոստ ծառը իր կյանքում ձգտում ուներ: Նա ուզում էր բարձրանալ վեր և այնտեղ տեսնել բոլորին: Ըմբոստ ծառը համառ էր նրան կողքից ասում էին որ չբարձրանա բայց նա չէր լսում և բարձրանում էր վեր: Նա գիտեր, որ կմահանա բայց անգամ այդ միքանի րոպեները նրան հաճույլ էին պարգևում: Իսկ մնացած ծառերից ոչ մեկը ձգտում չուներ և նրանք խղճուկ ծառերի նման կողքից ծաղրում էին: Նրանք նույնիս համարձակություն չունեին նման քայլի գնալու: Նրանք ուղղակի իրենց համար ապրում էին ճահիճում:Իմ կարծիքով կարելի է ըմբոստանալ, բայց ոչ միշտ և ոչ բոլոր հարցերի շուրջ:
Իմ կարծիքով ըմբոստ լինելը ամեն մարդու բան չէ, քանի որ կարող է մեկը ըմբոստանալ, հասնել ինչ որ բանի և գոռոզությունից առհամարել իր մտերիմներին:
Նոր ծառը խորհրդանշում է ըմբոստ մարդու, որն ուներ բարի նպատակ: Ըմբոստ լինելը որոշ դեպքերում լավ է, իսկ որոշներում էլ`  ոչ: Երբ կա բարի նպատակ և ձգտում, ապա դրան հասնելու համար ըմբոստությունը լավ է: Երբ պարզապես համառում ենք և մեր ասածն ենք առաջ տանում, այդ դեպքում ըմբոստությունը վատ է:
իմ կարծիքով ծառը նպատակ ուներ բացի այտ նա նախնտրեց այրվել բարձրումքում քան ներքևում ճահիճի մեջ
Իմ կարծիքով ըմբոստ լինելը լավ չէ, քանզի միշտ չէ որ լավ է ավարտվում:
Նոր մեկնաբանություն ավելացնել
CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
9 + 5 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.